Զուկարդի, «Q» Մալբեկ 2020
Տարածաշրջան
Մենդոզա
Խաղողի սորտ
Մալբեկ
Ալկոհոլ
14 %
Գինու տեսակ
Կարմիր
Բրենդ
Zuccardi
Ծավալ
750 ml
Առկայություն խանութներում
Մատուցման ջերմաստիճան
16-18°C
Սննդի հետ համադրություն
Տավարի Միս,
Գրիլ Միս,
Պաստա,
Գառան Միս,
Հասուն Պանիրներ
Տարածաշրջան
Արգենտինա, Մենդոզա, Ուկո հովիտ
Թնդություն
14 %
Հնացման պոտենցիալ
1-5 տարի
Դեկանտացիա
Օդահարում
Գինին ռուբինագույն է՝ մանուշակագույն շեշտադրումներով: Այն ունի հասած սև մրգերի ինտենսիվ բուրմունքներ, ինչպիսիք են մոշը և սև բալը, ինչպես նաև վանիլի, մեխակի, որոնք ձեռք է բերել հնացման եղանակի շնորհիվ: Տաննիները լավ են արտահայտված, ինչը գինուն հաղորդում է երկար և կայուն ավարտ: Այս գինին ունի թթվայնության և ալկոհոլի լավ հավասարակշռություն:
Գինին հիանալի համադրվում է խորոված մսի, որսի մսի, պաստայի և հասուն պանիրների հետ:
Գինին ստեղծելու համար օգտագործվող Մալբեկ խաղողի սորտը աճում է ''La Consulta'', ''Vista Flores'' և ''Agrelo'' խաղողի այգիներում: Բերքահավաքը կատարվում է ձեռքով փոքր պլաստիկ տուփերում: Խմորումը տեղի է ունենում չժանգոտվող պողպատից պահամաններում 10-15 օր վերահսկվող ջերմաստիճանում:
Գինին հնացվում է կաղնե տակառներում 12 ամիս։ Հնացման համար օգտագործվող կաղնե տակառները նոր և օգտագործված ֆրանսիական կաղնու տակառների համադրություն են: Ֆրանսիական կաղնու օգտագործումը բարդություն է հաղորդում գինուն՝ հաղորդելով վանիլային և համեմունքների համեր, միևնույն ժամանակ ապահովում է կառուցվածք և տանիններ: Իսկ մինչև վաճառքի դուրս գալը գինին ևս 6 ամիս հնացվում է շշերի մեջ:
Zuccardi Q շարքի խաղողի այգիները Մենդոզայի տարածաշրջանում են, գտնվում են ծովի մակարդակից 900-1100 մետր բարձրության վրա և ունեն լավագույն կլիմայական պայմանները:
Zuccardi ''Q''-ն ընկերության համար հատուկ նախագիծ էր, որը սկսեց 1999 թ.-ին: Պարզ Q տառը ցույց է տալիս ընկերության խաղողի այգիները և հողատարածքները. Յուրաքանչյուր խաղողի այգու հողատարածքը նշված է եղել Q տառով (անգլ. Quality` որակ): Այն բոլոր աշխատակիցները, ովքեր ուներին բարձր հմտություններ և ներգրավված էին նախագծում, պնդում էին, որ գինիների այս շարքը հատուկ ուշադրություն է պահանջում բացառիկ որակի խաղող ստանալու համար:
1800 թվականից Արգենտինայում բնակվող Զուկարդիների ընտանիքը միշտ ակտիվորեն ներգրավված է եղել հողերի բարելավման աշխատանքների մեջ: Այսպիսով Դոն Ալբերտո Զուկարդին 1963 թվականին գնում է հողատարածք՝ սկսելու գինու սեփական արտադրությունը և բոլորին ցույց տալու, որ Արգենտինայի չոր հողերը կարող են զարմանալիորեն փափուկ դառնալ անուշաբույր գինիներ արտադրելու համար: Ներկայումս Zuccardi ընտանիքին են պատկանում 170 հեկտար խաղողի այգիներ։ Ընկերության ղեկավարը՝ Խոսե Ալբերտո Զուկարդին, մեծ պատասխանատվությամբ շարունակում է հոր գործը՝ փորձարկելով խաղողի բազմաթիվ, այդ թվում՝ արտասովոր և հազվագյուտ տեսակներ: Ըստ Խոսե Ալբերտոյի՝ լավ խաղողի այգին գինու հետագա հաջողության գրավականն է:
Վիսկի Ռայտերս Տիերս Քոփեր Փոթ
28,000 ֏
Գևորգյան Կարասի, կարմիր գինի
3,800 ֏
Ձիթայուղ Պոմաս Պիետրո Կորիչելլի 0.5Լ
2,300 ֏
Լը Գրան Նուար Մերլո
4,400 ֏
Ֆեուդի Դի Սան Գրեգորիո, Պրիվիլեգիո
16,000 ֏
Վիսկի Կենտուկի Վայսմեն Ռայ
26,000 ֏
Շատո դը Ռիկո Կադիլա- Կոտ դը Բորդո
5,900 ֏
Տոբագո Գոլդ, Շոկոլադ Ռոմ Քրիմ 50 մլ
2,000 ֏
Ռոմ Դիկտադոր Պլատինում 0.7 լ + նվեր տուփ
59,000 ֏
Քրիմ Չիզ "Գրիլ բանջարեղեն"
850 ֏
Կաստելո Դի Տասսարոլո Ալբորինա 2022
8,900 ֏
Զուկարդի, Ալուվիոնալ Պարահե Ալտամիրա Մալբեկ 2017
38,000 ֏
Գոնզալես Բիաս Նեկտար Պեդրո Խիմենես Դուլչե
8,400 ֏
Ոսկեվազ, Կարասի Հավաքածու, Հաղթանակ
13,000 ֏
Ֆեուդի դի Սան Գրեգորիո, Վիզիոնե
6,400 ֏
Մար դե Ֆրադես Ֆինկա Վալինյաս Ալբարինյո 2018
16,000 ֏
Գոնզալես Բիաս Ալֆոնսո Օլորոսո
7,900 ֏
Լեյդա Ռեզերվա Սիրա
5,900 ֏
Հարդիս Բրեյվ Նյու Ուորլդ Շիրազ
7,800 ֏
Անզելման Գևյուրզտրամիներ Տրոկեն
6,200 ֏